Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է. Եղիշե Չարենց
Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով:
Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար –
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …
Ես այլ աշխարհից եմ եկել,
Ուրիշ է իմ կարոտը անբառ:
Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա: