Էրդողանը նշել է Սիրիայի ապագայի համար գլխավոր սպառնալիքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի ապագային սպառնացող ամենամեծ վտանգը սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների կողմից վերահսկվող Եփրատ գետից արևելք ընկած տարածքից է գալիս։ Նա այս շրջաններն անվանել է «ահաբեկչական ճահիճ, որն ընդլայնվում է Անկարայի դաշնակիցների օգնությամբ»՝ նկատի ունենալով ԱՄՆ-ին:
Ըստ նրա՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմից ամենից շատը Թուրքիան է տուժել:
Նա նաև խոսել է ԱՄՆ այցի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հավանականության մասին:
«Եթե ամերիկյան կողմը հանդես գա նման առաջարկով, ապա մենք այն կդիտարկենք: Այս պահի դրությամբ նման նախաձեռնություն չի եղել»,- ասել է Էրդողանը:
ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ՝ Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին: