Ինչ անել եթե քաղաքացու փաստաթղթի տվյալներն առկա չեն ընտրական տեղամասի էլեկտրոնային սարքավորման մեջ
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Facebook-ի իր էջում գրում է.
«Կարևոր է իմանալ.
Եթե քաղաքացու փաստաթղթի տվյալներն առկա չեն ընտրական տեղամասի էլեկտրոնային սարքավորման մեջ, իսկ որպես ընտրող առկա է ընտրողների ցուցակում, անհանգստանալու կարիք չկա։
Պատճառները երկուսն են՝
1. Նոր փաստաթուղթը ստացել է ընտրողների էլեկտրոնային ցուցակները ԿԸՀ-ին տրամադրելուց հետո,
2.Այդ փաստաթուղթը քաղաքացին ժամանակին կորցրած է եղել, դիմել և ստացել է նորը՝ բնականաբար կորցրած անձնագրի տվյալները բազայում ճանաչվել են անվավեր։ Հետագայում գտել է կորցրած անձնագիրը և դրանով ներկայացել քվեարկությանը։
Անհրաժեշտ է դիմել տարածքային անձնագրային ծառայություն՝ խնդիրը կարգավորելու համար։ Այս պարագայում անձը չի զրկվի ընտրությանը մասնակցելու իրավունքից»։