Իրանի ԱԳՆ-ը հետ է կանչել ԵՄ 3 երկրների դեսպաններին
Իրանի ԱԳՆ-ը հետ է կանչել Դանիայի, Նիդերլանդների դեսպաններին և Մեծ Բրիտանիայում ժամանակավոր հավատարմատարին: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմիին:
Թեհրանում կարծում են, որ այդ պետություններն իրենց տարածքում թաքցնում են երեկ Ահվազում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած հարձակմանը մասնակից ահաբեկչական խմբավորումների անդամներին:
Ղասեմին նշել է, որ անընդունելի է այն, որ ԵՄ-ն նրանց չի ներառում սև ցուցակում, քանի դեռ նրանք հանցագործություն չեն իրականացրել եվրոպական տարածքում:
Դեսպաններին նախազգուշացվել է, որ ահաբեկիչները գտնվում են այդ երկրներում: Ղասեմին կոչ է արել անհապաղ ձերբակալել նրանց:
Ղասեմին հավելել է, որ ակնկալում է այդ երկրների կողմից ահաբեկչության վճռական դատապարտում:
Դիվանագետները խոստացել են տեղեկությունը փոխանցել իրենց կառավարություններին և աջակցել Իրանին հանցագործների որոնման գործում: