Մոսկվան չի մերժել Բելառուսի՝ ևս մեկ միլիարդ դոլարի վարկ տրամադրելու խնդրանքը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվան չի մերժել Բելառուսին մեկ միլիարդ դոլարի վարկ տրամադրելու առաջարկը: Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 21-ին ռուս-բելառուսական բանակցությունների արդյունքների մասին մամլո ասուլիսում՝ գրում է lenta.ru-ն:
«Մենք քննարկել ենք մեկ միլիարդ դոլարի պարտքի վերաֆինանսավորման հարցը: Եվ այստեղ մերժում չի եղել», – ասել է Լուկաշենկան:
Բացի այդ, մոտ ապագայում Մինսկը Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի միջոցով կստանա վեցերորդ տրանշը՝ 200 մլն դոլարի չափով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Սոչիում հանդիպել են Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն: