ԱՄՆ Այդահո նահանգում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել
ԱՄՆ Այդահո նահանգի Բոյսե քաղաքում սեպտեմբերի 21-ին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել:
Նախաձեռնության հեղինակները «Այդահոյի հայեր» հասարակական կազմակերպության անդամներն են:
Idaho Press-ի հաղորդմամբ՝ հուշարձանի օրհնության կարգը կատարել է Բոյսեի հունական ուղղափառ եկեղեցու հոգեւոր հովիվ Նեկտարիոս Սերֆեսը: Արարողությանը մասնակցել են տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր: