Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ համատեղ մի շարք միջոցառումներին մասնակցելուց
Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ համատեղ մի շարք միջոցառումներին մասնակցելուց Ռուսաստանի հետ համագործակցության համար Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների պատճառով:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ է հրավիրվել ամերիկացի դեսպան Հարի Լոքը, որին հայտնել են չինական կողմի բողոքը ռուսական սպառազինման ձեռքբերման համար պատժամիջոցների առնչությամբ: Բացի այդ, Կենտրոնական ռազմական խորհուրդ են հրավիրվել ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդին, որին ևս բողոք են հայտնել:
Չինաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Պեկինը չեղարկել է երկրի ռազմածովային ուժերի ղեկավարի այցելությունն ԱՄՆ, որի ընթացքում Շեն Ցզինլունը պետք է մասնակցեր ծովում միջազգային անվտանգության պահպանմանն ուղղված սիմպոզիումին:
Բացի այդ, երկրի իշխանությունները որոշել են հրաժարվել երկու երկրների հրամանատարությունների ներկայացուցիչների երկրորդ հանդիպումից, որը պետք է կայանար Պեկինում սեպտեմբերի 25-27-ը: