Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 29-ի
Իրանի Ահվազ քաղաքում անցկացվող զինվորական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 29-ի: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով իրանական հեռուստատեսությանը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանի պատասխանն այդ ահաբեկչական հարձակմանը «կործանարար» կլինի. նա հրահանգել է հետաքննություն իրականացնել ահաբեկչության գործով: Ահվազում կատարվածի հետ կապված Իրանի խորհրդարանը մտադիր է արտակարգ նիստ անցկացնել:
Իրանական «ԻՐՆԱ» գործակալությունը հայտնում է, որ հարձակումն իրականացրել են 4 գրոհային, որոնք, ըստ աղբյուրի, առնչություն ունեն ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական մարմինների հետ: Երեք ահաբեկիչ վնասազերծվել է տեղում, ևս մեկը մահացել է հիվանդանոցում:
Հարձակվողները զինվորական հագուստով են եղել և գտնվել են տրիբունայում: Շքերթի ժամանակ բացված հրաձգությունը տևել է 10 րոպե: