Մոսկվայում ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում սեպտեմբերի 22-ին ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել. ջերմաչափերը 25.8 աստիճան տաքություն են ցույց տվել՝ ըստ Ցելսիուսի:
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով «Ֆոբոս» եղանակի տեսության կենտրոնին, այդ ցուցանիշը գերազանցել է 1994 թվականին գրանցված ռեկորդը:
Ցերեկային ժամերին Մոսկվայում ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի համալիրի օդերևութաբանական կայանում գրանցվել է օդի ամենաբարձր ջերմաստիճանը վերջին մի քանի տարիների տվյալների համեմատ:
Ռեկորդի ճշգրիտ ցուցանիշը հայտնի կդառնա 21:00-ից հետո, երբ կգրանցվեն ջերմաչափերի ցուցիչները: Նշվում է, որ սեպտեմբերի 23-ին Մոսկվայում սառնաշունչ եղանակ կլինի: Ավելի վաղ հաղորդվել էր փոթորիկով պայմանավորված եղանակային վտանգավորության դեղին աստիճանի մասին: