Ոչ մի բացատրություն ընդունելի չի լինելու, ոչ մի կոմպրոմիս չի լինելու. Սոցապ ծառայության պետ
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արման Բոշյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Որպես Սոցիալական ապահովության ծառայության ղեկավար՝ հանդիպում եմ ունեցել Երևան քաղաքի ՍԱԾ տարածքային բաժինների պետերի հետ։ Օրակարգում ունեցել ենք ընդամենը մեկ հարց՝ծառայությունը ոչ մի ֆորմատով չպետք է ներգրավված լինի ընտրական գործընթացներում, պետական ռեսուրսի ցանկացած քաղաքականացում քննվելու է պատասխանատու մարմինների կողմից և ոչ մի բացատրություն ընդունելի չի լինելու, ոչ մի կոմպրոմիս չի լինելու։ Վերջում ավելացրել եմ անձնական խնդրանքը, որը կրկնում եմ նաև հրապարակային` ազատ, օրինական ընտրություններ ունենալը իմ երազանքն է, ու էդ երազանքին խոչընդոտողը կարող է համարել, որ ինձ անձնական վիրավորանք է հասցրել։
Հիմա ուզում եմ ավելացնել` ազատ ընտրություններ ունենալը մեր ժողովրդի երազանքն է, ու այդ երազանքին խոչընդոտողը վիրավորանք է հասցնում իր ժողովրդին»: