«Ադրբեջանն առայժմ չի կարող մտնել ՀԱՊԿ կազմ». Կալաշնիկով
Ադրբեջանն առայժմ չի կարող մտնել ՀԱՊԿ կազմ, քանի որ դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը: Այս մասին Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։
«Անձամբ ես կողջունեմ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը: Սակայն դա անհնար է, քանի որ անհրաժեշտ է փաստաթղթերի փոփոխություն, և Հայաստանը չի ընդունի այդ որոշումը»,- ասել է նա:
Նա նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող են կարգավորել միայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: