Կալաշնիկովը՝ Անդրբեջանի ՀԱՊԿ-ին հնարավոր անդամակցության մասին
ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը Բաքվում մամուլի ասուսլիս ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի ՀԱՊԿ անդամ դառնալու հնարավորության մասին: Այս մասին տեղեկանում ենք Rusarminfo-ից:
«Անձամբ ես ողջունում եմ Ադրբեջանի ՀԱՊԿ-ին անդամակցելը: Բայց դա գրեթե անհնար է, քանի որ փաստատթղթերում փոփոխություններ պետք է արվի: Անդամակցելու որոշումը ընդունվում է կոնսենսուսի hիմքով: Այնինչ Հայաստանը կկանգնեցնի այդ որոշումը»,- ասել է Կալաշնիկովը:
Կոմիտեի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքված է ղարաբաղյան հակամարտության լուծման հարցով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կալաշնիկովը հայտնել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող են լուծել միայն հայկական և ադրբեջանական կողմերը: