Հայտնի է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի անունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և ԽՍՀՄ նախկին երկրների հարցերով փորձագետ Լինն Թրեյսիի (Lynne Մ. Tracy) թեկնածությունն առաջադրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար, հայտնում են Սպիտակ Տան մամուլի ծառայությունից:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ Թրեյսին կարիերային դիվանագետ է, այժմ զբաղեցնում է պետքարտուղարությունում Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը:
Մինչ այդ նա աշխատել է ԱՄՆ-ի փոխդեսպան Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում, նաև եղել է ԱՄՆ պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի առաջին օգնականը:
Նա նաև աշխատել է Պակիստանի Փեշեվարում՝ ԱՄՆ հյուպատոսությունում, ընդ որում՝ այդ աշխատանքի համար արժանացել է պետքարտուղարի կողմից «հերոսության» համար պարգևի: Թրեյսին տիրապետում է ռուսերեն լեզվի:
Թրեյսիի թեկնածությունը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից։