ԱՄՆ նախագահը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը
ԱՄՆ նախագաահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը՝ տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
«Ես հանդիպել եմ արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ՝ մի շարք չխմբագրված նյութերի գաղտնազերծման հարցով։ Նրանք համաձայնեցին հրապարակել դրանք, սակայն հայտնեցին, որ դա կարող է բացասաբար ազդել ռուսական գործի հետաքննության վրա։ Ինչպես նաեւ կարեւոր համախոհները խնդրեցին չհրապարակել դրանք»,- իր թվիթերյան էջում գրել է Թրամփը։