Նյու Յորքում երեխաների խնամքի կենտրոնում 2 մեծահասակի և 3 երեխայի են դանակահարել
Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում Կունիսի երեխաների խնամքի կենտրոնում 2 մեծահասակի և 3 երեխայի են դանակահարել: Այս մասին հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով Նյու Յորքի ոստիկանական վարչությանը:
Հեռուստաընկերության տեղեկություններով՝ տուժել են երեխաներ, որոնք ծնվել էին մեկ ամիս, 20 օր և 3 օր առաջ: Նրանց տեղափոխել են Կունիսի հիվանդանոց: Բժիշկները նրանց վիճակը կրիտիկական, սակայն կայուն են գնահատում: Վիրավորվել է նաև դաստիարակչուհին և 31-ամյա տղամարդ, որը փոքրիկներից մեկի հայրն է:
Ոստիկանության կարծիքով՝ սա դանակի և մաչետեի օգտագործմամբ կանխամտածված հարձակում էր: Հանցագործության մեջ կասկածվում է 52-ամյա կին, որը կենտրոնում է աշխատում: Նա հայտնաբերվել է շենքի նկուղում՝ անգիտակից վիճակում, նրա դաստակներին սառը զենքից ստացած վերքեր էին, որոնք, հավանաբար, ինքն էր իրեն հասցրել:
Տեսանյութը՝ ստորև