Մերկելը հրապարակային վիրավորել է Մեյլին. Express
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակային վիրավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին՝ հրաժարվելով սեղմել նրա ձեռքը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին Զալցբուրգում Եվրամիության երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Daily Express-ին:
Հրատարակչությունը նշում է, որ Մեյը կանգնած է եղել մի քանի առաջնորդների հետ, երբ նրանց մոտեցել է Մերկելը։ Վարչապետը ժպտացել է Մերկելին և գլուխ խոնարհվել, բայց Մերկելն անտեսել է և մոտեցել Լիտվայի նախագահին։