Գերմանացիների մեծամասնությունը կողմ է Անգելա Մերկելի պաշտոնաթող լինելուն
Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը (56%) կողմ է Անգելա Մերկելի՝ Գերմանիայի կանցլերի պաշտոնը լքելուն,- գրում է газета.ru-ն, հղում կատարելով Bild թերթին:
Ըստ հարցման արդյունքների՝ գերմանացիների գրեթե կեսը (47%) կողմ է արտահայտվել Գերմանիայում արտահերթ ընտրությունների անցկացմանը, իսկ քաղաքացիների 29% -ը չի աջակցում նրանց: Հարցվածների 24% -ը կողմ է Անգելա Մերկելի վերընտրմանը՝ որպես կանցլեր:
Մեկ այլ սոցհարցման արդյունքների համաձայն՝ անցկացված YouGov միջազգային հետազոտական ընկերության կողմից, հունիս ամսին գերմանացիների գրեթե կեսը (43%) կողմ է արտահայվել այն բանին, որ Մերկելը պետք է թողնի իր պաշտոնը: Հարցվածների 42% -ը ցանկանում էր, որ Մերկելը մնա կառավարության ղեկավարի պաշտոնում:
Հուլիսին, Բիլդ թերթը գրել էր, կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության վարկանիշը 12 տարվա ընթացքում նվազել է մինիմումի՝ կազմելով 29%: