Չինաստանի կոշտ պատասխանը ԱՄՆ-ի պատժամիջոցներին
Չինաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները՝ կապված Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության հետ, տապալում են Չինաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերի միջև հարաբերություննրը, այս մասին սեպտեմբերի 21-ին ասել է Չինաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը,- գրում է Ռիա Նովոստին:
Ավելի վաղ, ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հաղորդել է, որ վարչությունը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի Զինված Ուժերի պատրաստման դեպարտամենտի և Կենտրոնական ռազմական հանձնաժողովի ու նրա ղեկավար՝ Լի Շանֆուի նկատմամբ:
«Ամերիկյան կողմի գործողությունները լրջորեն խաթարում են Չինաստանի և ԱՄՆ-ի զինված ուժրի միջև հարաբերությունները»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գեն Շուանը: