Կիևը Ղրիմի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել
Ուկրաինայի՝ ժամանակավորապես օկուպացված տարածքների հարցերով նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Ղրիմի՝ քիմիական արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների նկատմամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը:
Նախարարությունն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել մի շարք օտարերկրյա օտարերկրյա և ռուսական ընկերությունների նկատմամբ: Նախարարության ներկայացուցիչները նաև հավելել են, որ ռուսական՝ «Титановые инвестиции» քիմիական արտադրությամբ զբաղվող ընկերությունը, որը գտնվում է Ղրիմի տարածքում, այս պահին արդեն գտնվում է պատժամիջոցների տակ:
Նախարարությունը ընդգծել է, որ պատժամիջոցների առաջարկների նախագիծը արդեն իսկ ուղարկվել է պետական մարմիններին հաստատման համար:
Ավելի վաղ Ուկրաինայում հայտարարել էին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստման մասին: