Մոսկվայում նոր iPhone գնելու հերթի գումարը 250 հազար ռուբլի է
Մի քանի օր առաջ Avito առցանց գովազդի կայքում սկսել են ի հայտ գալ հայտարարություններ՝ «նոր iPhone- ի համար Ձեր փոխարեն հերթ կկանգնեմ»,- գում է life.ru-ն:
Ամենահամարձակները հերթում կանգնելու համար պահանջել են 250 հազար ռուբլի, ինչը երկու անգամ ավելի թանկ է, քան հեռախոսի գինը:
Նշվում է, որ մասնավոր հայտարարություների կայքի տվյալներով՝ «ցանկացած եղանակին iPhone-ի համար հերթ կանգնելու», ծառայության արժեքը տատանվում է 30 հազար ռուբլուց մինչև 100 հազար ռուբլու սահմաններում: