Թրամփ-Ռուհանի հանդիպումը բացառված չէ․ Հեյլի
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին չի բացառում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, հաղորդում է CNN-ը։
«Նախագահը պետք է որոշի՝ արդյոք նա ցանկանու՞մ է դա»,-ասել է Հեյլին։
Հաջորդ շաբաթ՝ սեպտեմբեր 26-ին ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ին անվտանգության խորհրդի նիստում ելույթ կունենա զանգվածային ոչնչացման զենքի չտարածման թեմայով։
Բացի այդ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Թրամփը կհանդիպի մի շարք երկրների ղեկավարների հետ։