Մեր երկրում կանայք ոչ միայն հավասար իրավունքներ ունեն տղամարդկանց հետ, այլև ավելի շատ. Մարգարիտա Սիմոնյան
Ռուսաստանը գերազանցում է շատ առաջադեմ երկրներին կանանց իրավահավասարության հարցում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Կանանց եվրասիական համաժողովում նման կարծիք է հայտնել «Ռուսաստանն այսօր» գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
«Հենց մեր երկիրն է, որը վաղուց և վերջնականապես հաղթահարել է ճնշումները կանանց նկատմամբ: Կանանց իրավահավասարությունը մեր երկրում այդքան սուր հարց չի հանդիսանում, ինչպես որ այլ երկրներում: Մեր երկրում աղջիկ է ծնվում. դա ո՛չ ամոթ է, ո՛չ անեծք: Ես հպարտ եմ նրանով, որ մեր երկրում կանայք ոչ միայն հավասար իրավունքներ ունեն տղամարդկանց հետ, այլ նույնիսկ փոքր-ինչ ավելի շատ իրավունքներ ունեն», - ասել է Սիմոնյանը:
Խմբագիրը մեկնաբանել է, որ Ռուսաստանում կանայք ավելի շուտ են թոշակի անցնում, քան տղամարդիկ: Մասնավորապես, ծնողների ամուսնալուծության դեպքում երեխան, որպես կանոն, կնոջ հետ է մնում:
Բացի այդ, կինը մայրական կապիտալ է ստանում և չի կարող ցմահ ազատազրկման դատապարտվել: