Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին նոր հրամանագիր է ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ռեժիմի խստացման մասին: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Ինչպես նշվում է, փաստաթղթով խստացվում է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված պատժամիջոցային ռեժիմը, միևնույն ժամանակ հավելայլ պատժամիջոցներ չեն սահմանվում:
Սպիտակ տան մամլո ծառայության տեղեկություններով՝ խոսքն այնպիսի օրենքների մասին է, ինչպիսին են Ամերիկայի հակառակորդների դիմագրավումը պաժամիջոցների օգնությամբ (CAATSA), Ուկրաինայում ազատության պահպանմանն աջակցելու ակտը:
Մասնավորապես, հրամանագիրը նախատեսում է ակտիվների և սեփականության արգելափակումը և ցանկացած ֆինանսական գործարքի իրագործումը՝ կապված ռուսական իշխանությունների գործողությունների հետ: