Թուրքիայում հարձակվել են մոլիբդեն տեխափոխող հայկական բեռնատարի վրա
Թուրքիայի Քոջաելի նահանգում ավազակախմբի կողմից հարձակման է ենթարկվել 20 տոննա մոլիբդեն տեխափոխող հայկական բեռնատար մեքենա, գրում է Ermenihaber-ը:
Հայտնի է, որ բեռնատար մեքենան Հայաստանից ուղևորվում էր դեպի Նիդերլանդներ:
Դիլովա շրջանում ավազակախմբի 5 անդամ ոստիկանական համազգեստ հագած կանգնեցրել են բեռնատար մեքենան և ներկայանալով որպես ոստիկաններ վարորդին հրահանգել են իջնել մեքենայից: Այնուհետև կապկպելով վարորդին՝ ավազակախմբի անդամները թալանել են մեքենան:
Որոշ ժամանակ անց անցորդները հայտնաբերել են կապկպված վարորդին և հայտնել ոստիկանությանը: Ոստիկաններին հաջողվել է բռնել ավազակախմբի յոթ անդամներից հինգին: