Ինչու՞ են վաղը սելֆի անելու. նախարարն աղմուկի կենտրոնում հայտնված միջոցառման մասին (տեսանյութ)
Սելֆիի նախաձեռնությունը մշակույթի նախարարությանը չէ, դա ընդհանուր միջոցառումներից ցանկում է: Այս մասին կառավարության նիստից հետո ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով անկախության տոնին սելֆիի ժամին, որն այդքան քննադատվեց: Նախարարն ասաց, որ իրենց նախաձեռնությունների ցանկում են մտնում երաժշտական թատերական, արվեստի բնագավառում վերաբերող միջոցառումները, որոնք կտեսնենք այդ օրը:
«Ինչ վերաբերում է սելֆիի միջոցառմանը, ապա նոր Հայաստնում, նոր իրավիճակում խնդիրը դրված է ոչ թե լուսանկահանվելը, այլ հասարակական, հանրային քաղաքական, գործիչների և քաղաքացիների միջև ցույց տալ որ չկա որևէ դիստանցիա, բարիրեր, չկա անհասանելիության սկզբունքը: Սա է ամբողջը, որ նրանք շփվեն ինչու չէ այդ թվում նաև լուսանկարվեն»,-ասաց նա: