Բրիտանական էլիտան չի ուզում շփվել Մեգան Մարքլի հետ
Միջոցառումներից արված պաշտոնական լուսանկարներից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ Մեգան Մարքլը լիարժեք երջանիկ է և նրան դուր է գալիս իր նոր կյանքը: Բայց ինչպես պարզվում է ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Այս ամենը պարզվել է շնորհիվ Մեգանի շատախոս հոր՝ Թոմաս Մարքլի, ով պարբերաբար «ուրախացնում է» մամուլի ներկայացուցիչներին իր հայտարարություններով:
Վերջերս նա հայտարարել է, որ իր դստեր կյանքը արքայական պալատում շատ դժվար է:
Իսկ այժմ The Daily Beast-ը հայտնել է, որ արքայազն Հարրիի ընկերները այնքան էլ չեն ընդունում նրա կնոջը իրենց բարձրաշխարհիկ շրջանակներում:
Ընկերներից շատերին դուր չեն գալիս Մեգանի քաղաքական հայացքները և այն, թե ինչպես է դա անդրադառնում իր ամուսնու վրա:
Արքայադուստր Դիանայի ընկերուհին՝ լեդի Քոլին Քեմբելլը, ով մինչ օրս էլ մոտ է արքայական ընտանիքին, պատմել է, որ Մեգանը ծայրահեղ ազատական է, և նրա ձախ հայացքները հակասող են Հարրիի շատ ընկերների հայացքներին:
Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները արքայական ընտանիքի կանայք շատ են աջակցում Մեգանին: Նա ջերմ հարաբերություններ ունի Քեյթ Միդլթոնի հետ. նրանք հաճախ են զրուցում հեռախոսով: