Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գործողությունները հանգեցրել են գլոբալ աղետի. Զախարովա
ԱՄՆ-ի գործողություններիը Մերձավոր Արևելքում վերջին տասնամյակներում հանգեցրել են համաշխարհային աղետի,- այս մասին սեպտեմբերի 20-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Կարծում եմ, ԱՄՆ-ի ներքին գործն է, թե ինչպես պետք է գնահատել իրենց սխալները: Հետևաբար, դա թողնում եմ ամերիկյան քաղաքագետներին և փորձագետներին: Բայց այն, ինչի հետ ես չեմ կարող համաձայնել՝ վերջին տասնամյակների ընթացքում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գործողություններն են, որոնք հանգեցրել են գլոբալ աղետի: Սխալներ են արդյոք սրանք: Թերևս սխալներ, որոնք հանցագործությունից էլ ավելի վատ են», - ասել է Զախարովան: