Թրամփը նշել է, թե որն է պատմության մեջ ԱՄՆ-ի «ամենամեծ սխալը»
Մերձավոր Արևելքում ռազմական ուժի տեղակայումը դարձավ ամենամեծ սխալը ԱՄՆ-ի համար, ասել է նախագահ Դոնալդ Թրամփը Hill.TV- ին տված հարցազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մեր երկրի պատմության մեջ ամենամեծ սխալը Մերձավոր Արևելքում զորքերի տեղակայումն է, որը ձեռնարկվեց նախագահ Բուշի կողմից», - ասել է Թրամփը: Սակայն, ըստ նրա, Օբաման, թերևս, սխալ թույլ տվեց դուրս բերելով զինվորներին այդտեղից:
Թրամփը հիշեցրել է բազմաթիվ զոհերի մասին, ևավելացրել, որ ԱՄՆ-ն մերձավորարևելյան պատերազմի վրա ծախսել է 7 տրիլիոն դոլար: «Մեր զորքերը Մերձավոր Արևելք մտցնելը վատ որոշում է երկրի համար »,- ասել է ԱՄՆ նախագահը:
Ըստ Պենտագոնի, 2001-ից մինչև 2018 թթ. Իրաքում, Աֆղանստանում և Սիրիայում ռազմական գործողությունների ծախսերի արժեքը կազմել է 1.52 տրիլիոն դոլար: