Ռուսական օդանավի կործանման հետքերով. Իսրայելի օդուժի հրամանատարը կայցելի Մոսկվա
Նախօրեին իսրայելական օդուժի իրականացրած ավիահարվածի ընթացքում խոցված ռուսական հետախուզական օդանավի կործանումից հետո Իսրայելի օդուժի հրամանատարը սեպտեմբերի 29-ին կայցելի Մոսկվա՝ ռուս պաշտոնյաների հետ հանդիպելու համար,- այս մասին հայտնում է radiofarda.com-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին իսրայելական օդուժի իրականացրած ավիահարվածի ընթացքում խոցվել է Միջերկրական ծովում չվերթ իրականացնող ռուսական հետախուզական օդանավը, որի կործանման համար իսրայելական կողմը մեղադրում է Սիրիային, Իրանին և լիբանանյան «Հելբոլլահ» շարժմանը: