Ռուսական կործանիչները ոչնչացրել են «թշնամու» հրամանատարական կետը Հայաստանում
Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի Էրեբունի ռուսական ռազմակայանի գործնական-տակտիկական ավիացիայի անձնակազմը, մարտական պատրաստվածության ստուգման շրջանակներում, ոչնչացրել է պայմանական թշնամու հրամանատարական կետը,- այս մասին լրագրողներին հայտնել է Հարավային ռազմական շրջանի մամլո ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆյևը,- գրում է Ռիա նովոստին:
Հարավային ռազմական շրջանի զինված ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հրամանով Հայաստանում տեղակայված ռուսական բազան ուսումնական ահազանգով՝ սեպտեմբերի 17-ից բարձրացվել է մարտական պատրաստվածության ստուգման նպատակով : Ընդհանուր առմամբ ստուգման մեջ ներգրավվել են ավելի քան երկու հազար զինծառայողներ և մոտ 400 տրանսպորտային միջոցներ և զրահամեքենաներ, այդ թվում ` Mi-24P, Mi-8MTV ուղղաթիռներ և ժամանակակից անօդաչու սարքեր: