Թրամփը հայտարարել է մոտ ապագայում Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում հանդիպում կանցկացնի Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին նախագահն ամերիկացի լրագրողներին հայտնել է Հյուսիսային Կարոլինա կատարած այցի ժամանակ:
«Մենք կհանդիպենք», - պատասխանել է Թրամփը լրագրողի հարցին, թե արդյոք մտադիր է մոտ ապագայում հանդիպել Կիմ Չեն Ընի հետ:
Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ առաջընթաց է նկատվում ԿԺԴՀ-ի շուրջ տիրող իրավիճակում, և հայտարարել է, որ անձնական մակարդակով շատ լավ հարաբերություններ ունի հյուսիսկորեացի առաջնորդի հետ:
Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը սեպտեմբերի 10-ին հայտարարել էր, որ Թրամփը նոր նամակ է ստացել Կիմ Չեն Ընից, որում առաջարկվում է կազմակերպել երկու առաջնորդի հաջորդ հանդիպումը:
Առաջին պատմական հանդիպումը կայացել է հունիսի 12-ին Սինգապուրում: