Թուրքիայում ադրբեջանցի խոշոր գործարար է սպանվել
Ստամբուլի Ֆլորյա թաղամասի գրասենյակներից մեկում վիճաբանության հետեւանքով սպանվել է ադրբեջանցի գործարար Իթիմաթ Իսմաիլովը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 19-ի երեկոյան Ստամբուլի Ֆլորյայի ոստիկանատուն ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ադրբեջանցի երկու գործընկեր վիճել են իրար հետ, որի ընթացքում Գյոզել Դեմիրովը ատրճանակը հանել եւ կրակել է Իթիմաթ Իսմաիլովի վրա։
Հիվանդանոց տեղափոխված Իսմաիլովի կյանքը չի հաջողվել փրկել։
Հայտնի է, դարձել, որ վեճը եղել է գումարի շուրջ, իսկ գործընկերոջն սպանողը Ադրբեջանում նախկինում ոստիկանապետ է եղել։
Սպանությունից հետո Գյոզել Դեմիրովը հեռացել է դեպքի վայրից։ Ոստիկանները միջոցներ են ձեռնարկում նրան ձերբակալելու համար։