Հայտնի մարդիկ արժանիքների և թերությունների մասին
Մարդուն հատուկ է ամեն ինչ չրաշահել, այդ թվում նաև իր արժանիքները: Գյոթե
Նա ով պատմում է քեզ ուրիշների թերությունների մասին ,ուրիշներին էլ պատմում է քոնի մասին: Դիդրո
Խելքի պակասությունը, ինչպես և արտաքինի,տարիքի հետ խորանում են: Լառոշֆուկո
Հոգեկան արժանիքները, եթե դրանք ճշմարիտ են, միշտ կարիք են զգում ինչ-որ մեկի կողմից բացահայտվելու: Ստալ
Ով դժբախտության մեջ պահում է արժանապատվությունը, նա արիություն է սովորեցնում արժանավոր մարդկանց ու իբրև կշտամբանք է ծառայում վատերին: Ֆոսկոլո
Մարդկային սրտի արժանավորության ճշմարիտ չափանիշը սիրելու ընդունակությունն է: Սևնիե