Իրաքում դատարանը մահվան է դատապարտել «Իսլամական պետության» ղեկավարի տեղակալին
Իրաքում դատարանը կախաղանի միջոցով մահվան է դատապարտել «Իսլամական պետության» ղեկավարի տեղակալ Իսմայիլ Ալվան Սալման ալ Իտավիին՝ տեղեկացնում է AFP-ն։
Իտավին Սիրիայից փախչելուց հետո այս տարվա սկզբին արտահանձնվել էր Թուրքիայի կողմից։ Նրան հետեւել էին թուրքական, իրանական եւ ամերիկյան հատուկ ծառայությունները։
Իտավին, ով ծնունդով իրաքյան Ռամադի քաղաքից է, մեղադրվում է այն բանում, որ ԻՊ-ի, այսպես կոչված, խալիֆաթում զբաղեցրել է մի քանի պաշտոններ, այդ թվում՝ «նախարարի», եւ պատասխանատու է եղել կրոնական հրամանների համար։