Բաշար Ասադը չի զանգահարել Վլադիմիր Պուտինին Իլ-20-ի հետ կապված միջադեպից հետո
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ռուսական Իլ-20 ինքնաթիռի պատահարից հետո։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ գրում է kommersant.ru-ն։
Իլ-20-ը վթարվել է ոսեպտեմբերի 17-ի երեկոյան Սիրիայի ափին: Ռուսաստանը ինքնաթիռի կործանման մեջ մեղադրել է Իսրայելին: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ սիրիական Լաթաքիայի վրա հարձակվող իսրայելական ռազմաօդային ուժերը «թաքնվել են ռուսական ինքնաթիռի ետևում» և դրա պատճառով այն հրթիռակոծվել է օդային ուժերի կողմից:
Պուտինը միջադեպը անվանել է ողբերգական պատահական հանգամանքների շղթա: Դրանով նա մեղադրել է Իսրայելին վտանգավոր միջադեպերի կանխման վերաբերյալ պայմանավորվածությանը չհետևելու մեջ և խոստացել, որ Ռուսաստանի պատասխան գործողությունները «կնկատեն բոլորը»։