Իռլանդիան Apple-ից բռնագանձել է 14,3 միլիարդ եվրո
Եվրոպական հանձնաժողովը մտադիր է հետ կանչել դատական հայցերը՝ ընդդեմ Իռլանդիայի այն բանից հետո, երբ Դուբլինը 14,3 միլիարդ եվրոյի չվճարված հարկեր և տոկոսներ է բռնագանձել ամերիկյան Apple ընկերությունից: Այս մասին իր Twitter - ի էջում գրել է ԵՄ մրցակցության հարցերով հանձնակատար Մարգրեթ Վեստագերը:
«Այսօր Իռլանդիայի ֆինանսների նախարար Պասկալ Դոնոխյուն հաստատել է հաստատել է Apple-ից հարկերի և տոկոսների բռնագանձումը: Այսպիսով, մենք կարող ենք փակել դատական գործը»,-ասել է նա:
Ինչպես նշվում է, Իռլանդիան 13,1 միլիարդ եվրոյի հարկերի և 1,2 միլիարդ եվրոյի տոկոսների բռնագանձում է իրականացրել: Նշված միջոցները պահվում են Իռլանդիայի հատուկ հաշվեհամարի վրա: