Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կշարունակեն բանակցությունները սիրիական Իդլիբի հարցով
Ռուսաստանն Աստանայի գործընթացի իր գործընկերների՝ Թուրքիայի և Իրանի հետ մտադիր է հետագայում ևս բանակցությունների միջոցով լուծումներ փնտրել սիրիական Իդլիբի համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի Սոչիում պայմանավորվել են հոկտեմբերի 15-ին Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծել զինված ընդդիմության և կառավարական զորքերի շփման գծի երկայնքով: Իսկ երկու երկրի պաշտպանության նախարարները հուշագիր են ստորագրել Իդլիբի գործող դեէսկալացիոն գոտում իրավիճակի կայունացման մասին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Նեբեզնյան հայտարարել է, որ Ռուսաստանը մյուս երաշխավոր երկրների հետ միասին ջանքեր է գործադրել և կգործադրի, որպեսզի իրավիճակն Իդլիբի շուրջ կարգավորվի բանակցային եղանակով: