ԱՄՆ-ը ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման առիթով
ԱՄՆ-ի` Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին ՄԱԿ-ի ԱԽ-ում ելույթ ունենալիս հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցավակցություն է հայտնում Սիրիայում ռուսական «Իլ-20» ինքնաթիռի կործանման առիթով, տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ես կցանկանայի ցավակցություն հայտնել Անվտանգության խորհրդի մեր գործընկերներին՝ զոհերի պատճառ դարձած վթարի կապակցությամբ»,- ասել է նա ելույթից առաջ:
Նրա խոսքով` այս դեպքը հիշեցրել է աշխարհին, որ հարկավոր է շուտափույթ լուծում գտնել սիրիական հակամարտության խնդրի շուրջ, իսկ լուծումը պետք է գտնվի СБ 2254 բանաձևի շրջանակներում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միջերկրական ծովում ՌԴ ՊՆ-ի իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ռուսական «Իլ-20»-ի անձնակազմի անդամների մարմնի մասերը: