Փարիզի կենտրոնական փողոցներն ամիսը մեկ անգամ տարնսպորտային միջոցների համար փակ կլինեն
Փարիզի իշխանությունները որոշում են կայացրել ամեն ամիս մեկ անգամ ավտոտրանսպորտի համար փակել ֆրանսիական մայրաքաղաքի կենտրոնը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, Փարիզի քաղաքապետարանը կենտրոնական փողոցները տարնսպորտային միջոցների համար փակելու փորձ է իրականացրել: Քաղաքացիները հավանություն են տվել իշխանությունների նախաձեռնությանը, որից հետո որոշվել է հոկտեմբերի 7-ից սկսած՝ ամեն ամսվա առաջին կիրակին մայրաքաղաքի կենտրոնը հետիոտն կդառնա:
Երթևեկությունը կարգելվի Շատլե հրապարակում, Լուվրի և Գարնյե օպերայի շրջանում, Մարե թաղամասում, Ելիսեյան դաշտերում: Հիմնական փողոցների վրա տրանսպորտային արգելքը չի ազդի:
Քաղաքի կենտրոնում հետիոտն գոտու ստեղծումը թույլ կտա զգալիորեն նվազեցնել օդի աղտոտվածության մակարդակը և բնակիչներին կարճ ժամանակով ազատել աղմուկից: