ՀՀ քաղաքացին Սոլժենիցինի տուն-թանգարանի տնօրենից 12 մլն ռուբլի է կորզել
ՀՀ քաղաքացին Սոլժենիցինի տուն-թանգարանի տնօրենից 12 մլն ռուբլի է կորզել։ «Մոսկվա» լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրավապահ մարմիններին, հայտնել է, որ կասկածյալը կալանավորված է։
Խուզարկության արդյունքում ոստիկանները կալանավորել են Հայաստանի 1984թ․ ծնված քաղաքացու։ «Պարզվել է, որ տղամարդը Ա․ Սոլժենիցինի տուն-թանգարանի տնօրենին համոզել է, թե եկամտաբեր է փողերը ներդնել ալմաստի հանքավայրերում։ 2018թ․ ապրիլի 23-ին իր ավտոմեքենայի բեռնախցում նա տուժողից ստացել է 12 մլն ռուբլի»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Կասկածյալը կալանավորվել է, նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ առավել խոշոր չափերի խարդախության համար։ Կատարվում է հետաքննություն։