Սիրիայում Իլ-20 ռուսական օդանավի կործանումից հետո Իսրայելի վարչապետը զանգահարել է Պուտինին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Սիրիայում Իլ-20 ռուսական ինքնաթիռի կործանումից հետո հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Նեթանյահուն ափսոսանք է հայտնել ռուս զինծառայողների մահվան առնչությամբ և հայտարարել է, որ ինքնաթիռի կործանման համար պատասխանատու է Սիրիան», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է երկրի ղեկավարի գրասենյակի մամլո հաղոդագրության մեջ:
Իսրայելի վարչապետը հավելել է, որ Իսրայելը պատրաստ է Ռուսաստանին տրամադրել ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը ինքնաթիռի կործանման գործի հետաքննության համար:
Մասնավորապես, Նեթանյահուն Պուտինին առաջարկել է Մոսկվա ուղարկել Իսրայելի ռազմաօդային ուժերի ղեկավարին: Նա նաև Թել Ավիվի և Մոսկվայի միջև հնարավոր համագործակցություն է առաջարկել Սիրիայի հարցով:
Հիշեցնենք, որ նախօրեին իսրայելական օդուժի իրականացրած ավիահարվածի ընթացքում խոցվել է Միջերկրական ծովում չվերթ իրականացնող ռուսական հետախուզական օդանավը, որի կործանման համար իսրայելական կողմը մեղադրում է Սիրիային, Իրանին և լիբանանյան «Հելբոլլահ» շարժմանը: