ԱՄՆ պատժամիջոցների պատճառով՝ հնարավոր է UC Rusal-ը փակի իր գործարանը Հայաստանում
UC Rusal-ին պատկանող «Արմենալ» գործարանը կրճատում է փայլաթիթեղի արտադրությունը ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների պատճառով: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում կատարելով ընկերությանը մոտ կանգնած այբյուրին:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ պատժամիջոցները հանգեցրել են արտադրության ծավալների նվազեցմանը, և հնարավոր է՝ արտադրությունը ամբողջովին կասեցվի: UC Rusal-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը:
Ապրիլի 6-ին Օլեգ Դերիպասկան և նրա ութ ակտիվները՝ ներառյալ աշխարհի խոշորագույն ալյումին արտադրող UC Rusal ընկերությունը հայտնվել են ԱՄՆ պատժացուցակում: UC Rusal-ի հետ գործարքները արգելված են ԱՄՆ բնակիչների համար, իսկ ոչ ամերիկյան ֆիզիկական և իրավաբանական անձանց սպառնում են երկրորդական պատժամիջոցները: