Պետդուման նվազեցնում է տուգանքի չափը նիստերից անհարկի բացակայող պատգամավորների համար
ՌԴ Պետդուման իջեցրել է պատգամավորների անհարկի բացակայությունների համար սահմանված տուգանքի չափը՝ աշխատավարձի 1/6 չափից դարձնելով 1/9: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Պետդումայի պատգամավորների ներկայությունը նիստերին գրանցվում է հատուկ քարտերի, գրավոր հայտարարության միջոցով, այժմ արդեն նիստերի դահլիճում աշխատատեղից ներկայության մասին հայտարարությամբ:
«Ընդունվում է միաձայն հաստատում: Հարգելի՛ գործընկերներ, չափազանց կարևոր է, որ այն որոշումներում, որոնք վերաբերում են բոլորիս, լինի կոնսեսուս: Այս դեպքում մենք որոշում ենք ընդունել անհարկի բացակայությունների դեպքում պահումների մասին: Հաշվի առնելով, որ նիստերի քանակն ավելացել է, նման հարցերի հստակեցումը կարևոր է»,- ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: