ՌԴ ՊՆ-ն հայտնաբերել է կործանված «Իլ-20»-ի անձնակազմի անդամների մարմնամասերը
Միջերկրական ծովում ՌԴ ՊՆ-ի իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ռուսական «Իլ-20»-ի անձնակազմի անդամների մարմնամասերը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Ռուսական նավեր են բարձրացվել անձնակազմի անդամների մարմնի մասերը, անձնական իրեր, ինչպես նաև ինքնաթիռի բեկորներ»,-հաղորդել են նախարարությունից:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ ռուս զինվորականները գտել են ինքնաթիռի կործանման վայրը՝ Լաթաքիայից 27 կմ հեռավորության վրա: