Թուրքիայում «Լեռնային Ղարաբաղ» անվամբ նոր զբոսայգի է բացվել
Թուրքիայի Հաթայ նահանգի Բելեն շրջանում «Լեռնային Ղարաբաղ» անվամբ նոր զբոսայգի է բացվել, որի բացման արարողությանը մասնակցել է նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանիրա Փաշաևան, գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը։
«Թուրքիայի թշնամին մեր թշնամին է, Ադրբեջանի թշնամին՝ Թուրքիայինը: Մեր ուժը Թուրքիայի ուժն է, Թուրքիայի ուժն է մեր ուժն է:
Լեռնային Ղարաբաղի հարցը միայն Ադրբեջանի հարցը չէ։ Այն որքան Ադրբեջանինը, այնքան էլ Թուրքիայինն է»- հայտարարել է զբոսայգու բացման ժամանակ ելույթով հանդես եկած Փաշաևան։
Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան շարունակելու է աջակցել արցախյան հիմնախնդրի կարգավորմանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի շրջանակներում։