Բիլ Գեյթսը պատմել է Թրամփի հանդեպ իր վերաբերմունքի մասին
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը բրիտանական The Guardian թերթին տված բացառիկ հարցազրույցում պատմել է Թրամփի հանդեպ իր վերաբերմունքի մասին:
Գեյթսն ասել է, որ ինքը քաղաքական հարցերում ԱՄՆ նախագահին լայն հայացքների տեր մարդ է համարում: Միլիարդատերը նաև նշել, որ Թրամփը «մյուսների մասին հոգ տանող մարդ է»:
Գեյթսի համոզմամբ՝ Թրամփը բաց է նոր մարդկանց համար:
Գեյթսի խոսքով՝ Թրամփն ընդունել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի դիրքորոշումը, որն ընդգծում էր «փափուկ իշխանության» կարևորությունը:
«Եվ այժմ Թրամփին կարելի է համոզել Վաշինգթոնի կողմից այլ երկրների օգնություն ցուցաբերելու հարցերում», - ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գեյթսը հրաժարվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ գիտության հարցերով իր խորհրդականը դառնալու առաջարկից: