Վրաստանում Հայաստանի քաղաքացու են ձերբակալել՝ ոստիկանությանը կաշառք տալու համար
Սեպտեմբերի 14-ին Մցխեթա-Մթիանեթիի պարեկային անձնակազմը տղամարդու է ձերբակալել՝ ոստիկանության աշխատակիցներին կաշառք առաջարկելու մեղադրանքով։
1955-ին ծնված տղամարդուն, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, կանգնեցրել են Նադիբաանի գյուղի մոտ՝ ճանապարհային կանոնները խախտելու համար։
«Մինչև պարեկային ծառայության աշխատակիցները քաղաքացուն բացատրում էին իր կատարած խախտման էությունը, նա, որպես կաշառք, տասը լարի է տվել ոստիկանության աշխատակիցներ Կուպրաշվիլիին և Խաբալաշվիլիին»,-ասվում է դատախազության հաղորդագրությունում։
Մեղադրյալի շահերը պաշտպանել է Մայա Գագլոշվիլին։ Նրա խոսքով՝ ինքը գործին միացել է, երբ ձերբակալվածը խնդրել է պրոցեսուալ համաձայնագիր կազմել։
Համաձայն դրա՝ ՀՀ քաղաքացին որպես տուգանք պետք է 3 հազար լարի վճարի, իսկ 10 լարի կաշառքն առգրավվել է։ Մեղադրյալն ազատ է արձակվել։