Իրանում 20-ից ավելի մարդ է մահացել ավտոբուսի վթարի հետևանքով
21 մարդ է մահացել, ևս երեքը վիրավորվել է Իրանի Սպահանի նահանգում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հայտնել է ISNA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
«Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 23:15-ին, Թեհրանից Քերման ընթացող մարդատար ավտոբուսը բենզատարի է բախվել Բադրուդ քաղաքի մերձակայքում», - հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:
Նշվում է, որ տուժածներին տեղափոխել են բուժհաստատություններ: Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն, իշխանությունները հետաքննություն են կատարում: