Թուրքիան շարունակելու է Սիրիայում պայքարել քրդական կազմավորումների դեմ. Էրդողան
Անկարան շարունակելու է առաջվա նման պայքարել Սիրիայում քրդական կազմավորումների դեմ, որոնք նա որպես իր անվտանության սպառնալիք է ընկալում,– հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սիրիական Իդլիբ նահանգի վերաբերյալ, Էրդողանը նշել է, որ «ահաբեկիչների կողմից ղեկավարվող տարածքները չեն սահմանափակվում միայն Իդլիբի նահանգով»:
Ընդ որում, նախագահն ահաբեկչական է որակել այն բոլոր կազմակերպությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի համար:
«Դրանք առաջին հերթին քրդական ինքնապաշտպանական ջոկատներն են (YPG)»,– մամլո ասուլիսի ժամանակ ասել է Էրդողանը: Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է ազատագրել այդ տարածքները YPG-ից։