Կարո Փայլանն անդրադարձել է Ստամբուլի օդանավակայանի բանվորների ձերբակալությանը
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման աշխատանքներին մասնակցող բանվորների ձերբակալությանը:
«Ինչո՞ւ են մարդկանց տների դռները կոտրում և ձերբակալում: Ինչո՞ւ են դժգոհության ամեն մի փոքր արտահայտություն ճնշում: Ճնշում են, քանի որ վախենում են: Ավազակները վախենում են, ուրեմն պետք է շարունակել նրանց վախեցնել»,- գրել է Փայլանը:
Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման աշխատանքներին մասնակցող բանվորներն աշխատանքային ծանր պայմանների ու ցածր աշխատավարձի պատճառով գործադուլ էին հայտարարել, որից հետո Ստամբուլի ոստիկանությունը բերման էր ենթարկել գործադուլի մասնակից մոտ 600 բանվորի: